Հարավային Կորեան կրկնում է Ուկրաինայի «խենթությունները»․ ԿԺԴՀ
Աշխարհ
ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային մեղադրել է դրոններ ուղարկելու և Ուկրաինայի «խենթությունները» կրկնելու մեջ: Այս մասին հայտարարել են Հյուսիսային Կորեայի Գլխավոր շտաբից, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կորեայի Հանրապետությունը հայտարարում է մեզ հետ երկխոսության անգամ ամենափոքր հնարավորության ստեղծման մասին, բայց չի դադարեցնում սադրիչ գործողությունները մեր դեմ։ Նրանք բոլորովին չեն տարբերվում Կիևի խելագարներից», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրոնների հետ կապված միջադեպը հերթական անգամ ապացուցեց Սեուլի «ակնհայտ և անփոփոխ» թշնամանքը, որը կդառնա «անփոխարինելի ոչնչացման օբյեկտ» ԿԺԴՀ-ի վրա հարձակման դեպքում:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)