Սիրիական ընդդիմության ղեկավարությունը հետաձգել է ժամանակավոր կառավարության ստեղծումը
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմադիր հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարությունը հետաձգել է ժամանակավոր կառավարության ձևավորումը: Համապատասխան հայտարարությունն արվել է Ստամբուլում, ուր տեղի է ունենում Սիրիայում գործող ընդդիմադիր կոլաիցիայի ղեկավարության հանդիպումը:
Խորհրդակցության մասնակիցները ձևավորել են 5 անձից բաղկացած կոմիտե, որը 10 օրվա ընթացքում պետք է ներկայացնի անցումային կառավարություն ձևավորելու իր առաջարկները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
2012թ. դեկտեմբերին Սիրիայի ընդդիմադիր հեղափոխական ուժերի Ազգային կոլաիցիան Արևմուտքի, Թուրքիայի և մի շարք երկրների կողմից ճանաչվել էր սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ