Զելենսկին Եվրոպային թույլ է տվել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեմ չէ Եվրոպայի և Ռուսաստանի միջև երկխոսությանը, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա բանակցությունների լրջությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նա պատասխանել է եվրոպացի առաջնորդների կողմից Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության մասին վերջերս արված հայտարարությունների վերաբերյալ հարցին։
«Ես դեմ չեմ Եվրոպայի կողմից Ռուսաստանի հետ բանակցություններին, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ի կողմից ճնշումն աճում է, և Եվրոպան սկսել է խոսել անվտանգության երաշխիքների մասին։ Մենք շարժվում ենք դեպի վերջնական փուլ, նույնիսկ եթե դեռ չգիտենք, թե ինչ տեսք կունենա այն», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)