Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի երկիրը դուրս է եկել հակահետևակային ականների մասին կոնվենցիայից
Աշխարհ
Ֆինլանդիան պաշտոնապես դուրս է եկել հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայից: Այս մասին հայտնում է ֆիննական Yle հեռուստառադիոընկերությունը:
«Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մասին Ֆինլանդիայի որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից», - ասվում է հրապարակման մեջ:
Ֆինլանդիայի իշխանությունները անցյալ տարվա հուլիսին ծանուցել են ՄԱԿ-ին Օտտավայի կոնվենցիայից երկրի դուրս գալու մասին: Նշվում է, որ համաձայնագրի չեղարկումը Ֆինլանդիային թույլ կտա հակահետևակային ականները վերադարձնել զինված ուժերի զինանոց:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը