Սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Մերձավոր Արևելք
Սիրիական բանակի ռազմական գործողությունների խորհուրդը հայտարարել է հունվարի 10-ի ժամը 15։00-ից Շեյխ Մահսուդ թաղամասում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հալեպի հայկական «Գանձասար» թերթը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջում։
Նշվում է, որ Շեյխ Մահսուդում մնացած Սիրիայի ժողովրդավարական ուժերի այն զինյալները, որոնք թաքնված էին շրջանի «Եասին» հիվանդանոցում, պետք է հանձնեն իրենց զենքերը և հեռանան դեպի Թապքա՝ Եփրատից արևելք։
Շեյխ Մահսուդից աստիճանաբար պետք է դուրս գա նաև սիրիական բանակը՝ առողջապահական ու պետական ենթակառույցները հանձնելով պետական հաստատություններին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)