Քրդերը պնդում են, որ Հալեպում սիրիական բանակին աջակցում են թուրքական անօդաչու թռչող սարքերը
Աշխարհ
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիան հայտարարել է, որ Հալեպում իրենց ուժերը հետ են մղում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ Սիրիայի կառավարական ուժերի հարձակումները: Այս մասին ասվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Քրդական կոալիցիան նաև հերքել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության պնդումը, որ Շեյխ Մաքսուդ թաղամասը գրավվել է անվտանգության ուժերի կողմից:
ՍԴՈՒ-ն հայտարարել է, որ Հալեպի քրդական թաղամասում «տեղի են ունենում փողոցային ծանր բախումներ», ինչի արդյունքում կառավարական ուժերը, ենթադրաբար, «ծանր կորուստներ են կրել»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը