Ուխտագնացություն-խաչերթ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք
Հասարակություն
Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։
Արագածոտնի թեմից հայտնում են, որ թեմում Սուրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ եւ Անմահ Պատարագ:
Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։
«Այս մեծ Սուրբի տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։
Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը ժամը 10։30։
ՀԱՅՑՈՒՄ ԵՆՔ ԱՄԵՆՔԻԴ ԱՂՈԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»,- նշված է թեմի հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)