Պակիստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը համատեղ հակաահաբեկչական վարժանքներ են սկսել
Աշխարհ
Պակիստանի և ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են համատեղ հակաահաբեկչական վարժանքներ՝ «Inspired Gambit 2026»:
Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երկշաբաթյա վարժանքներն անցկացվում են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգի Պաբբի քաղաքի Ազգային հակաահաբեկչական կենտրոնում։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու երկրների զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը, ինչպես նաև փոխանակել փորձը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցում։
Նշվում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված քաղաքային տարածքներում մարտական հմտությունների կիրառմանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)