Պահանջել են, որ գամ. նոր եմ վիրահատվել, հիվանդանոցից եկել եմ․ Վեդիի կոմունալ բաժնի աշխատակից
Հասարակություն
Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս է գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։
«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Այստեղից նորից հիվանդանոց պիտի գնամ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Ընդհանրապես չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել է նա։
Հարցին՝ շատ աշխատակիցներ կան այստեղ՝ նա դրական պատասխան տվեց, նշելով, որ՝ ոչ միայն կոմունալ բաժնից, այլ նաև համայնքապետարանի այլ բաժիններից ևս։
Քաղաքացին չցանկացավ նշել, թե ով է իրենից պահանջել, փորձելով վերաշարադրել մինչ այդ իր կողմից ասվածը. «Դա պահանջ չէր, դա մեր եկեղեցական պարտքն է, չի նշանակում, որ դա ինչ որ մի հարց է... ինձ ոչ ոք չի առաջարկել, ես իմ համար եմ եկել։ Հիվանդանոցից եկել եմ, էլի պիտի հետ գնամ հիվանդանոց»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)