Ավստրալիայի վարչապետը հայտնվել է աննախանձելի իրավիճակում. (Տեսանյութ)
Աշխարհ
Այսօր աբորիգենների իրավունքների պաշտպանները շրջափակել են Քանբերայի ռեստորաններից մեկի գլխավոր մուտքը, որտեղ եղել են Ավստրալիայի վարչապետ Յուլիա Գիլլարդը և ընդդիմության առաջնորդ Թոնի Էբբոթը։ Հաղորդում է AAP լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ մոտ 200 հոգի բողոքի ցույց են անցկացրել «Ավստրալիայի օր» տոնի առթիվ շրջափակել են այն ռեստորանի մուտքը որտեղ գտնվել են Գիլլարդն ու Էբբոթը։ Ցուցարարները ռասիստական և դժգոհություն արտահայտող կոչերով են հանդես եկել։
Վարչապետին և ընդդիմության առաջնորդին ռեստորանից դուրս բերելու համար հիսունից ավել ոստիկանների և հատուկ ջոկատայինների խմբին ավելի քան 20 րոպե է պահանջվել քաղաքական գործիչներին անվտանգ ռեստորանից դեպի մեքենա հասցնելու համար։ Սակայն ցուցարարները հարձակվել են վարչապետի ծառայողական մեքենայի վրա և տարբեր առարկաներով հարվածել մեքենային։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ