ԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Մադուրոյին առևանգելու համար․ NYP
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ զինված ուժերը հզոր գաղտնի զենք են օգտագործել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման ժամանակ, գրում է New York Post (NYP)-ը՝ հղում անելով Վենեսուելայի առաջնորդի անվտանգության ծառայության աշխատակցի վկայությանը։
Հրապարակման համաձայն, ԱՄՆ զինված ուժերը հեշտությամբ «կուրացրել» են Վենեսուելայի ռադարային համակարգերը և ճնշել նրանց կրակային դիրքերը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Դրանից հետո գլխավերևում հայտնվել են հատուկ նշանակության ջոկատայիններ տեղափոխող ամերիկյան ուղղաթիռները։
«Մեր բոլոր ռադարային համակարգերը անջատվել են առանց որևէ բացատրության։ Հաջորդը, ինչ տեսանք, անօդաչու թռչող սարքեր էին, բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում էին մեր դիրքերի վրայով։ Մենք չգիտեինք, թե ինչպես արձագանքել», - թերթին ասել է աղբյուրը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)