Կուբան պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը․ նախագահ
Աշխարհ
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ իր երկիրը 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը և պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Կուբան այլևս չի ստանա վենեսուելական նավթը որպես փոխհատուցում անվտանգության ծառայությունների դիմաց։
«Կուբան չի հարձակվում. այն 66 տարի ենթարկվել է Միացյալ Նահանգների հարձակմանը։ Նա որևէ սպառնալիք չի ներկայացնում։ Նա պատրաստվում է, որպեսզի պաշտպանի հայրենիքը մինչև արյան վերջին կաթիլը», - գրել է կուբացի առաջնորդը սոցիալական ցանցերում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը