Գահընկեց արված շահի որդին պլանավորում է վերադառնալ Իրան
Աշխարհ
1979 թվականին գահընկեց արված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, Fox News-ի եթերում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան։
«Ես պատրաստ եմ վերադառնալ Իրան առաջին իսկ հնարավորության դեպքում։ Ես արդեն ծրագրում եմ դա անել», - ասել է Փահլավին։
Նա հավելել է, որ ստացել է «անցումային շրջանը» ղեկավարելու առաջարկներ և հայտնել է դա անելու իր պատրաստակամության մասին։
Մինչ այդ Փահլավին կոչ էր արել բողոքի ակցիայի մասնակիցներին ուժով զավթել երկրում իշխանությունը։
Նա նաև կոչ էր արել իրանցիներին, մասնավորապես տնտեսության հիմնական ոլորտների աշխատողներին, միանալ համընդհանուր գործադուլին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)