Չի կարող մանկապարտեզների նախագծման գործընթացը տարիներ տևել. քաղաքապետ
Հայաստան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման մրցույթները չորս անգամ չեն կայացել։
«Մրցույթը երկու անգամ չկայանալուց հետո պետք էր բանակցություն վարել, և միգուցե պետք էր հրաժարվել։ Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել։ Այս դեպքում ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը»,– ասել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ «Այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք վստահորեն կարող ենք լուծել, հետևաբար խնդրում եմ սեղմ ժամկետներում գործընկերների հետ հասկանալ՝ իրար հետ աշխատում ենք, թե չենք աշխատում»։
Նա հանձնարարել է ճշտել խնդրի պատճառը. «Կամ ֆինանսավորման չափն է խնդիր, որ չորս անգամ չի կայացել, կամ ինչ-որ բան է տեխնիկական առաջադրանքում գրված, որ բոլորի մոտ հարց է առաջացնում ու չեն մասնակցում, կամ չգիտեմ ինչ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)