Թրամփի հատուկ դեսպանորդը հայտարարել է՝ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է Գրենլանդիան
Աշխարհ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դանիան անօրինական կերպով օկուպացրեց Գրենլանդիան՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնակարգերը։ Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդը։
«Պատմությունը կարևոր է։ ԱՄՆ-ն պաշտպանեց Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Դանիան չկարողացավ դա անել։ Պատերազմից հետո Դանիան վերաօկուպացրեց այն՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը։ Սա պետք է լինի հյուրընկալության, այլ ոչ թե թշնամանքի հարց», - գրել է Լենդրին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)