Թրամփը ազդանշան է ուղարկել Պուտինին
Համաշխարհային Մամուլ
«Մարիներա» նավթային լցանավի գրավումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդանշանն էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նման կարծիք է հայտնել բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ ռուսական դրոշի ներքո ընթացող լցանավի գրավումը ազդանշան է դարձել Պուտինի համար, որպեսզի վերջինս արագացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը:
«Թրամփն օգտագործում է մտրակի և քաղցրաբլիթի մեթոդը։ Եվ ես կարծում եմ, որ նրա քաղցրաբլիթները վերջացել են», - նշել է ամերիկացի առաջնորդի մերձավոր շրջապատի աղբյուրը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)