Չինաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել Է ԱՄՆ-ին
Աշխարհ
ԱՄՆ-ն չպետք է օգտագործի Ռուսաստանին կամ Չինաստանին՝ Արկտիկայում սեփական շահերն արդարացնելու համար։ Նման նախազգուշացմամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Lenta-ն։
Մաո Նինի խոսքով՝ Չինաստանի իշխանությունները «համաձայն չեն, որ ԱՄՆ-ն Չինաստանին կամ Ռուսաստանին որպես պատրվակ է օգտագործում սեփական շահերն առաջ տանելու համար», որով բացատրվում են Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները:
Նա ընդգծել է, որ Արկտիկան շոշափում է միջազգային հանրության ընդհանուր շահերը։
«Արկտիկայում Չինաստանի գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման ամրապնդմանը, ինչպես նաև համապատասխանում է միջազգային իրավունքին», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)