Իմ հավատարմությունն արդեն խոստովանել եմ 2024-ին՝ ձեռնադրվելով և օծվելով իբրև քահանա․ Տեր Սեպուհ
Հասարակություն
Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը գրում է․ «Այս օրերին շատերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։ Ես երկար մտածեցի՝ արդյոք դա պետք է գրել ֆեյսբուքում, որովհետև իմ հավատարմությունը ես արդեն արել ու խոստովանել եմ 2024 թվականի փետրվարի 4-ին՝ ձեռնադրվելով և օծվելով իբրև քահանա։
Այդ օրը, երբ Վեհափառ Հայրապետը շնորհավորեց ինձ և ճակատս համբուրեց, այդ պահը դարձավ իմ կյանքի ամենախորհրդանշական պահերից մեկը։ Այդ համբույրը ես տանում եմ ինձ հետ ամեն օր՝ որպես հավատարմության, ծառայության և նվիրումի լուռ խոստում»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)