Արևմուտքում մատնանշել են երկակի ստանդարտները
Վերլուծական
Հարավ-Արևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը մատնանշել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ երկակի ստանդարտները: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
Փորձագետը քննադատել է The Washington Post-ի «Ինչպես են Չինաստանն ու Ռուսաստանն օգտագործում Մադուրոյի առևանգումը ամերիկյան դիսկուրսը ցնցելու համար» վերնագրով հոդվածը:
«ԱՄՆ-ն կարող է հարձակվել Վենեսուելայի վրա, սպանել նրա քաղաքացիներին, առևանգել նախագահին և գողանալ նավթը, բայց իրական խնդիրը չինական և ռուսական «ազդեցության գործողությունների» մեջ է, որոնք քննադատում են այն «սադրիչ հայտարարությունների» միջոցով», - հայտնել է փորձագետը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)