Ինչպես կհարձակվի ԱՄՆ-ն Իրանի վրա․ Telegraph
Աշխարհ
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի վրա կիբերհարձակման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր կիբերհարձակումների», - ասվում է նյութում: Պարբերականի տվյալներով՝ միջոցառումն ուղղված է նրան, որպեսզի «պատժեն» Իրանին ցուցարարների մահվան դեպքերի համար։
Նշվում է, որ Վաշինգտոնը կարող էր գործի դնել «գաղտնի կիբեռզենքը», որի թիրախը կդառնային ռազմական և քաղաքացիական օբյեկտները: Ընդ որում, ամերիկյան առաջնորդին ներկայացվել են ռազմական միջոցների կիրառմամբ հարձակման տարբերակները, սակայն ԱՄՆ պաշտոնյաները զգուշացրել են նրան, որ դրա համար դեռ վաղ է:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)