Դանիայի նախկին արտգործնախարարը Թրամփի հայտարարություններում «կայսերական» նկրտումներ է տեսել
Աշխարհ
Դանիայի նախկին արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտագործում է ազգային անվտանգությունը՝ որպես իր կայսերական նկրտումների քող։ Նրա խոսքերը մեջբերում է դանիական BT հրատարակությունը։
«Մյոլլերը ընդհանրապես չի հավատում Թրամփի այն պնդմանը, որ իրեն Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախկին արտգործնախարարի խոսքով՝ սա պարզապես Թրամփի կայսերական նկրտումների քողարկում է», - նշվում է հրատարակության մեջ։
Դանիայի նախկին արտգործնախարարը կարծում է, որ Թրամփի վարչակազմը ուղղակիորեն հետևում է մի տեսակ «բռնության կրոնի»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը