Անահիտ Մանասյանն ու Վահագն Համբարձումյանը հանդիպել են
Հասարակություն
Հունվարի 13-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանին։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով նաև գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Պաշտպանը ՄԻՊ հաստատության այս տարվա առաջնահերթությունների թվում ընդգծել է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը։
Քննարկվել են գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև համապատասխան ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները։
Զրուցակիցները վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականության պատրաստակամությունը՝ կարևորելով կառուցողական երկխոսության պահպանումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)