Իրանում անկարգությունների ժամանակ զոհված ոստիկանների թիվը հայտնի է
Աշխարհ
Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 ոստիկան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերի աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին հինգ օրերի ընթացքում վիրավորվել են նաև հարյուրավոր քաղաքացիական անձինք։
Աղբյուրը հավելել է, որ անկարգություններ են գրանցվել երկրի 31 նահանգների ավելի քան 500 վայրերում։
Դրա հետևանքով «փողոցներում մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, անցորդներ, խանութպաններ, հասարակական տրանսպորտի ուղևորներ, ինչպես նաև հենց ցուցարարները»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը