TikTok-ը Թուրքիայի տիրույթում հեռացրել է 3.8 մլն տեսանյութ
Այլ
TikTok-ը հրապարակել է 2025-ի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հարթակից հեռացված բովանդակության վերաբերյալ տվյալներ։ Նշվել է, որ TikTok-ից ամբողջ աշխարհի մասշտաբով հեռացվել է հասարակական կարգը խախտող 204.5 մլն տեսանյութ: Այդ տեսանյութերի ավելի քան 99%-ը հեռացվել է առանց օգտատիրոջը տեղյակ պահվելու: TikTok-ի կողմից հեռացված տեսանյութերը հիմանկանում եղել են անպարկեշտ, զգայուն թեմաներ պարունակող և առևտրային գործընկերության հետ կապված բովանդակություն ունեցեղ տեսանյութեր։
2025-ի նույն ժամանակահատվածում հասարակական կարգը խախտելու պատճառաբանությամբ Թուրքիայի տիրույթում գործող TikTok-ից հեռացվել է 3.8 մլն տեսանյութ։ Թուրքիայում հրապարակված տեսանյութերի 99.4%-ը ջնջվել է առանց օգտատիրոջը տեղյակ պահելու, իսկ 97%-ը հայտնաբերվել և ջնջվել է 24 ժամվա ընթացքում։
Հաղորդագրության համաձայն՝ TikTok-ը փակել է ավելի քան 32 միլիոն ուղիղ հեռարձակումներ, որոնք, ինչպես պարզվել է, խախտել են համայնքի կանոնները։ Բացի այդ, հարթակից հեռացվել են ավելի քան 22 միլիոն հաշիվներ, որոնք նույնականացվել են որպես 13 տարեկանից փոքր անձանց պատկանող։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)