Բժիշկը նշել է մրսածության բուժման պարզ եղանակներ
Այլ
Բժիշկ Լեովիգիլդո Գինել Մենդոզան նշել է, որ թեթև մրսածությունը կարելի է բուժել տանը: Infosalus-ի հետ զրույցում նա նշել է օրգանիզմի վերականգնումը արագացնելու պարզ եղանակներ։
«Շատ կարևոր է պահպանել ջրային հավասարակշռությունը. հաճախակի ջուր և արգանակներ կամ բուսական թեյեր խմել», - ասել է Մենդոզան: Նա նաև խորհուրդ է տվել լավ օդափոխել սենյակները, չծխել կամ չգտնվել ծխողների շրջապատում, քանի որ ծխախոտի ծուխը գրգռում է շնչառական ուղիները և դանդաղեցնում վերականգնումը:
Բժիշկը հավելել է, որ բավարար հանգիստը և ֆիզիկական ակտիվությունից խուսափելը արագացնում են վերականգնումը: Այս ժամանակահատվածում սննդի հետ կապված խորհուրդ է տրվում կենտրոնանալ բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձկան և ձվի վրա: «Քթի լվացումը աղային լուծույթով կարող է օգնել թեթևացնել քթի խցանումը, հատկապես երեխաների և տարեցների դեպքում», - նշել է մասնագետը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)