«Իրավունք». Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառ Հայրապետի դեմ արշավին
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է. «Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո այլեւս ոգեւորված չի սատարում է Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․
-Մինչեւ վերջերս Սահակ Մաշալյանը բոլոր հոգեւորականների նման Կաթողիկոսի հանդեպ հավատարմության երդում էր տալիս , բայց տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո վերջինս կրավորական կեցվածք է ընդունել, ավելին դարձել է լռելյալ ու չեզոք է դարձել։ Այդ հայտարարությունից հետո նա սկսել է հետ քաշվել, թեեւ բացահայտ կերպով դեռ դիրքորոշում չի հայտնել։
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա եւս միանա տաս եպիսկոպոսներին։
-Ոչ, նրանց միանալու հավանականությունը չեմ տեսնում, բայց այլեւս նախկինի եռանդով չի կանգնելու Կաթողիկոսի կողքին։ Թեեւ ոչինչ բացառած չէ, իրավիճակը զարգանում է ժամ առ ժամ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)