«Հրապարակ». ՀՅԴ–ն որոշում ունի. որ ուժի հետ դաշինք կկազմի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ հեղափոխական դաշնակցությունն այսօր կամ վաղը կհայտարարի առաջիկա համապետական ընտրություններին մասնակցության ֆորմատի մասին։ Հնարավոր է հայտարարությունն ասուլիսում արվի, որը հրավիրելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Կուսակցությունից հրաժարվեցին հայտնել իրենց դիրքորոշման մասին՝ միայնակ, թե դաշինքով են մասնակցելու, պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հորդորեց սպասել հայտարարությանը, սակայն, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն որոշում ունի՝ այս անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով մասնակցել, գուցե այդ մասին բաց տեքստով չհայտարարեն, բայց անուղղակի կտեղեկացնեն այդ մասին։
Չի բացառվում, որ դաշինքին միանան նաեւ այլ ուժեր, որոնցից ոմանք չեն մասնակցել խորհրդարանական նախորդ ընտրություններին: Փոխարենը՝ Հանրապետականը վաղը քննարկում է նախաձեռնել՝ «Հայաստանը եւ տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)