Բազմաթիվ նոր ենթակառուցվածքներ՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում
Հասարակություն
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Երկու ուղղությամբ՝ յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտով (ևս մեկ անվտանգային գոտի) 34 կմ հիմնական արագընթաց ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ կառուցվել են նաև մոտ 20 կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ, 9 փոխհատում, 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջ, 10 անասնանցում և գյուղտեխնիկայի անցում։ Այս ենթակառուցվածքներն ու տրանսպորտային օբյեկտներն ապահովում են անվտանգ երթևեկություն։ Տրանսպորտային հանգույցներում անցկացվում է նաև լուսավորության համակարգ։
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Ծրագիրը ֆինանսավորել են ՀՀ կառավարությունը և Ասիական զարգացման բանկը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)