Կիևը աղետի եզրին է գտնվում․ Welt (տեսանյութ)
ՏեսանյութերԿիևը աղետի եզրին է գտնվում քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի հարվածների պատճառով: Այս մասին զգուշացրել է Welt հեռուստաալիքի թղթակից Քրիստոֆ Վանները։
«Ռուսները կրկին հարձակվել են էներգետիկ ենթակառուցվածքների, հատկապես ջերմային էլեկտրակայանների վրա և զգալի հաջողության հասել։ Հազարավոր տներում անջատվել է ջեռուցումը, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ջրային անջատումները անընդհատ բնույթ են կրում։ Դա գրեթե աղետ է», - ասել է լրագրողը:
Վերջինս ընդգծել է, որ կիևցիները շփոթված են իշխանությունների անգործության պատճառով, որոնք միաժամանակ կոչ են անում բնակիչներին լքել քաղաքը և վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)