ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կատարվող աշխատանքներին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)