Որն է ԵՄ-ի՝ Պուտինի հետ բանակցելու Մակրոնի առաջարկին արձագանքը․ Politico
Վերլուծական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու առաջարկը աջակցություն է ստացել Եվրամիությունում: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին և պաշտոնյաներին։
«Հնարավոր է՝ շուտով մենք հայտնվենք մի իրավիճակում, երբ ստիպված կլինենք խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարևոր է, որ հենց եվրոպացիները բանակցությունների ընթացքում հասկացնեն Ռուսաստանին՝ մենք ձեզ թույլ չենք տա հաղթել այս պատերազմում», - հայտարարել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
ԵՄ մեկ այլ պաշտոնյա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է որքան ցանկանում է պնդել հակամարտության կարգավորման իր առաջարկները, սակայն նրա ծրագրերը «կախված կլինեն եվրոպացիներից», որոնք այսպես թե այնպես պետք է հայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ: Պարբերականը նշում է, որ եվրոպական նախաձեռնության գլխավոր նպատակն է թույլ չտալ, որ ԵՄ կարմիր գծերն անցնեն Ուկրաինայի տարածքով և Վաշինգտոնին հասկացնել, որ Եվրոպան ազդեցության սեփական լծակներն ունի:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)