Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հերքում է բուժանձնակազմի մեղքը նորածինների մահվան մեջ
Ռուսաստան
Նովոկուզնեցկի №1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիտալի Խերասկովը, որը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից ծննդատանը նորածինների զանգվածային մահվան դեպքերից հետո, հայտարարել է, որ գրանցված մահերը միմյանց հետ կապված չեն։ Նրա առաջին մեկնաբանությունը հրապարակվել է Telegram-ի Mash ալիքում։
Խերասկովի խոսքով՝ հունվարի սկզբից արձանագրված առնվազն ինը նորածինների մահվան դեպքերը տարբեր են իրենց բնույթով և չեն կազմում միասնական միտում։ Նա ընդգծել է, որ դեկտեմբերի վերջից ծննդատանը ծնվել են բազմաթիվ վաղաժամ երեխաներ՝ լուրջ պաթոլոգիաներով, և յուրաքանչյուր դեպք առանձին է դիտարկվում։ Գլխավոր բժիշկը կտրականապես հերքել է բժիշկների մեղքը՝ նշելով, որ քննությունը դեռ շարունակվում է։
Ավելի վաղ Կեմերովոյի մարզի (Կուզբաս) նահանգապետ Իլյա Սերեդյուկը հանձնարարել էր ժամանակավորապես ազատել Խերասկովին պաշտոնից՝ համապատասխան ցուցում տալով մարզի առողջապահության նախարար Անդրեյ Տարասովին։ Նորածինների զանգվածային մահվան մասին հայտնի էր դարձել հունվարի 13-ին․ նախնական տվյալներով հնարավոր պատճառը սուր շնչառական վարակն է։ Ռեզոնանսից հետո սկսեցին շրջանառվել նաև լուրջ խախտումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ ծննդաբերության ընթացքում բժշկական միջամտության հետևանքով մեկ նորածնի ձեռքի վնասման դեպքը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)