Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ-ում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկուն և նրան վճռական բողոք հայտնել Վարշավայում ռուս հնագետ Ալեքսանդր Բուտյագինի ձերբակալության կապակցությամբ: Այս մասին հայտնում է դիվանագիտական գերատեսչության կայքը։
«Ռուսաստանի Դաշնությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ռուսաստանի քաղաքացուն և հրաժարվել նրան հանձնել Կիևի ռեժիմին, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ռուսական կողմը Լեհաստանի դեսպանին նշել է, որ Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքները Բուտյագինի հասցեին անհեթեթ, բացահայտ քաղաքականացված և սպեկուլյատիվ բնույթ են կրում և կապված են նրա գիտական գործունեության հետ՝ Ղրիմ հնագիտական արշավախմբի շրջանակներում:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է