ՌԴ-ում ամանորյա տոներին նորածինների զանգվածային մահեր են գրանցվել
Ռուսաստան
Ամանորյա տոների ընթացքում ՌԴ Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը նորածինների զանգվածային մահեր են գրանցվել։
Այժմ կարանտին է հայտարարված, և հաստատությունը փակ է։ ՌԴ քննչական կոմիտեն ստուգումներ է իրականացնում, հայտնում է Sputnik ռադիոկայանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել վեց նորածինների մահվան մասին, սակայն այժմ թիվը հասել է 9-ի։ Ընդ որում` նորածիններից երեքը մահացել են նույն օրը՝ հունվարի 8-ին։
Նորածինների մահվան պատճառը չեն հայտնել, հաստատությունից չեն մեկնաբանում իրավիճակը։
Հաղորդվում է, որ ծննդատունը ժամանակավորապես դադարեցրել է բուժառուների ընդունումը՝ պատճառաբանելով, որ կարանտին է մտցվել սուր շնչառական վարակների պատճառով։ 500 000 բնակչություն ունեցող քաղաքում մեկ ծննդատուն և պերինատալ կենտրոն է գործում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)