ՆԱՏՕ-ն Թուրքիայից կործանիչներ է խնդրել Բալթիկայում պարեկություն անելու համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ն Թուրքիային խնդրել է F-16 կործանիչներ տրամադրել` դաշինքի Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը մասնակցելու համար, 2026 թվականին նախատեսված ռոտացիայից մի քանի ամիս առաջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Էստոնիայում առաջարկվող չորսամսյա զորքերի ռոտացիան օգոստոսից դեկտեմբեր կապված է դաշինքի պաշտպանության ամրապնդման հետ՝ Ռուսաստանի կողմից իր օդային տարածքի խախտումներից հետո։
Այս աղբյուրների համաձայն` Թուրքիան արդեն պլանավորել էր մարտական ինքնաթիռներ տեղակայել Ռումինիայում 2026 թվականի դեկտեմբերից մինչև 2027 թվականի մարտը։ Սակայն, ըստ Bloomberg-ի, Անկարան դեռ չի որոշել, թե ինչպես կարձագանքի ՆԱՏՕ-ի խնդրանքին։
Թուրքական կործանիչները վերջին անգամ պարեկություն են իրականացրել այս առաքելության շրջանակներում 2025 թվականի սկզբին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)