Իրանին սպասվում է արագ իշխանափոխություն․ Մերց
Աշխարհ
Իրանին սպասվում է արագ իշխանափոխություն, ռեժիմը գտնվում է իր կործանման եզրին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Clash Report-ը։
«Եթե ռեժիմը կարող է իշխանության մնալ միայն ուժով, ապա փաստացի գտնվում է իր կործանման եզրին։ Կարծում եմ, որ մենք տեսնում ենք այս ռեժիմի վերջին օրերն ու շաբաթները։ Հույս ունեմ, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի: Մոլլի ռեժիմը դա պետք է գիտակցի նաև հիմա», - նշել է քաղաքական գործիչը։
Մերցի խոսքով՝ Իրանի ներկայիս իշխանությունները «չունեն ընտրությունների արդյունքում ստացված լեգիտիմություն», իսկ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացնում երկրի ղեկավարության դեմ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)