Չինաստանն ԱՄՆ-ին պատասխան է խոստացել
Աշխարհ
Պեկինը մտադիր է ամուր պաշտպանել իր շահերը, եթե ԱՄՆ-ն 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանի Իրանի հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է Lenta-ն։
«Սակագնային պատերազմում հաղթողներ չկան։ Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը», - ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հստակ և անփոփոխ դիրքորոշում ունի նման հարցերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)