Ֆրանսիան վախեցել է մնալ «խաղից դուրս» Գերմանիայի պատճառով. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիան անհանգստացած է Գերմանիայի ռազմական հզորության աճով, քանի որ վախենում է մնալ «խաղից դուրս» և կորցնել քաղաքական կապիտալը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ֆրանսիան խոցելի վիճակում է, և այն փաստը, որ Գերմանիան այդքան վճռական է տրամադրված, իհարկե, կստեղծի դինամիկա, որը կարող է մեզ թողել խաղից դուրս։ Ներքին անկայունությունը թուլացնում է Ֆրանսիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը», - հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին։
Նշվում է, որ Ֆրանսիայում աճում է անհանգստությունն առ այն, որ գերմանական արդյունաբերությունը դուրս կմղի ֆրանսիական պաշտպանական հատվածը, քանի որ «Փարիզը հասկանում է, թե որքան շատ կարող է ծախսել Բեռլինը»:
Բացի այդ, ֆրանսիացի մի քանի պաշտոնյաներ ընդհանուր մտահոգություն են հայտնել Գերմանիայի աճող ռազմական հզորության և դրա հետ կապված «քաղաքական կապիտալի» վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)