Մասյացոտնի թեմը պաշտոնական նոր էջ ունի
Հասարակություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմը պաշտոնական նոր էջ ունի։
Էջում ներկայացվում են թեմական նորություններ, ինչպես նաև հոգևոր բովանդակությամբ նյութեր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Արարատյան Հայրապետական թեմից առանձնացվել է Արարատի մարզը և հաստատվել է Մասյացոտնի թեմը։ Թեմակալ առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
2026 թվականի հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից, իսկ թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)