Սպասվում է սննդամթերքի կտրուկ թանկացում․ գները կարող են աճել մինչև 30 տոկոսով
Ռուսաստան
2026 թվականի սկզբին Ռուսաստանում մի շարք հիմնական սննդամթերքների, ինչպես նաև ալկոհոլի և ծխախոտի գները կտրուկ կբարձրանան։ Այդ մասին հայտնել է Agro and Food Communications ընկերության կառավարող գործընկեր Ալեքսանդր Պանչենկոն։ Նրա գնահատմամբ՝ հունվարին մրգերի և բանջարեղենի թանկացումը կլինի 15–20 տոկոս, ինչը տվյալ ամսվա համար համարվում է սովորական միտում։
Ալկոհոլի և ծխախոտի գների աճը պայմանավորված է ակցիզների հերթական բարձրացմամբ․ այդ ապրանքների արժեքը կաճի միջինում 17–30 տոկոսով։ Բացի այդ, ըստ փորձագետի, թեյն ու սուրճը կթանկանան 15–20 տոկոսով, հացահատիկը, մակարոնեղենը, բուսայուղերն ու պահածոները՝ 5–15 տոկոսով, իսկ մսամթերքն ու կաթնամթերքը՝ 10–20 տոկոսով։
Գների աճի վրա լուրջ ազդեցություն կունենան ԱԱՀ-ի բարձրացումը՝ 20-ից մինչև 22 տոկոս, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի հարկային բեռի ավելացումը, ինչը կթանկացնի լոգիստիկան, հումքը և էներգակիրները։ Փորձագետների խոսքով՝ շարունակվող թանկացումների ֆոնին ռուսաստանցիները ավելի շատ անցնում են խնայողության մոդելի՝ նախընտրելով ավելի մատչելի ապրանքներ։ «ԲԿՍ Միր Ինվեստիցիաներ»-ի գլխավոր տնտեսագետ Իլյա Ֆեդորովը նշել է, որ 2026-ին աշխատավարձերի աճի տեմպերը կդանդաղեն, ինչը կխթանի էժան ապրանքներ առաջարկող խանութների տարածումը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)