Ջրային պարեկները ապօրինի որսած 222 կգ սիգ են հայտնաբերել
Հասարակություն
Սևանա լճից սիգի որսի կանխարգելման և դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումները շարունակում են մնալ ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները հունվարի 12-ին՝ ժամը 22․20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 22-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայի սրահի տեսանելի հատվածում եղել են սիգ տեսակի ձկներ։
Ծովակ գյուղի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է 480 սիգ՝ ընդհանուր 222 կգ: Երիտասարդը հայտնել է, որ ձկները որսացել է Ծովակ բնակավայրի հարակից լճափնյա հատվածից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)