Իսրայելը թույլատրեց 150 հազար պաղեստինցիների տարհանումը Սիրիայից
Մերձավոր Արևելք
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Իսրայելը թույլատրել է տարհանել Սիրիայում բնակվող 150 հազար պաղեստինցի փախստականներին և վերահաստատել Պաղեստինում, գրում է MIGnews-ը:
Ավելի վաղ Պաղեստինի ինքնավարությունը Իսրայելի իշխանություններին հայց էր ներկայացրել թույլատրել պաղեստինցի փախստականների տարհանումը հումանիտար հիմունքներով:
Մահմուդ Աբասն այդ մասին հայտարարել է Ալ-Քուդ հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում:
Աբասը նշել է, որ տարհանման խնդրից զատ՝ Պաղեստինի իշխանությունները փորձում են Իսրայելից թույլտվություն ստանալ Պաղեստինի ազատագրության դեմոկրատական ճակատ կուսակցության գլխավոր քարտուղար Նայեֆ Հավաթմեհայի վերադարձի համար: Վերջինս նույնպես բնակվում է Սիրիայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ