ՌԴ զինված ուժերը հարվածների շարք են հասցրել Ուկրաինայի սահմանամերձ Սումի քաղաքին
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը հարվածների շարք են իրականացրել Ուկրաինայի Սումի քաղաքում և մարզում․ այդ մասին հայտնել է «Иди и смотри» Telegram ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ Սումիում գրանցվել են ուժգին հարվածներ, իսկ հարվածները շարունակվել են նաև հաջորդ ժամերին։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածների հիմնական թիրախ կարող էին լինել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Հաղորդվում է, որ հարվածներից հետո Սումիի մարզում առաջացել են էլեկտրամատակարարման խափանումներ, ինչը վկայում է հնարավոր էներգետիկ վնասների մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի համակցված հրետանային խմբի հրամանատարներից մեկը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Սումիի մարզում կորցրել են այնտեղ տեղափոխված 225-րդ առանձին գրոհային գնդի ստորաբաժանումը, որը հայտնի է «մահվան գունդ» անվանմամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)