Հարավային Կորեայի նախկին նախագահին մահապատժի կենթարկեն
Աշխարհ
Հարավային Կորեայի դատախազությունը հեղաշրջման փորձից անմիջապես հետո իշխանությունից հեռացված երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի համար մահապատիժի տեսքով բարձրագույն պատիժ է պահանջել: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
«Դատախազների հատուկ խումբը մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի համար՝ ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձի համար՝ նրան անվանելով ապստամբության հրահրող, որը ձգտում էր մնալ իշխանության ղեկին դատական և օրենսդիր իշխանության նկատմամբ վերահսկողությունը զավթելու ճանապարհով», - ասված է հաղորդագրության մեջ:
Համապատասխան միջնորդությունը ներկայացվել է Սեուլի շրջանային դատարանում նախկին նախագահի խռովության գործով եզրափակիչ լսումների ժամանակ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)