Գրենլանդիան չի դառնա Միացյալ Նահանգների մաս․ վարչապետ
Աշխարհ
Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների կազմում։
Այս մասին նա հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ մամուլի ասուլիսում։
Գրենլանդիայի կառավարության ղեկավարը կրկին նշել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում լինել Միացյալ Նահանգների կազմում, այլ ընտրում են Դանիան և ՆԱՏՕ-ն։
«Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է, որը կենտրոնացած է համագործակցության, միջազգային իրավունքի և մեր սեփական տարածքի իրավունքի վրա», - ասել է Նիլսենը։
«Մենք սա ասել ենք առաջին իսկ օրվանից. մենք ուզում ենք համագործակցություն, մենք ուզում ենք դաշինք։ Ահա թե ինչի վրա է հիմնված մեր դիրքորոշումը», - հավելել է վարչապետը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)