Նախկին նախագահի համար Հարավային Կորեայի դատախազությունը մահապատիժ է պահանջել
Աշխարհ
Սեուլի Կենտրոնական շրջանային դատարանում ավարտվել է Հարավային Կորեայում 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրության մասին քրեական գործի քննությունը: Դատախազությունը դատարանին խնդրել է երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել մահապատժի:
Յունը 2024-ի դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն էր մտցրել, որպեսզի, իր խոսքով, «արմատախիլ անի զզվելի ամերիկամետ հակապետական ուժերը»: Նախագահը նրանց շարքին է դասել ընդդիմադիրներին։ Ռազմական դրությունը գործել է մի քանի ժամ. այն չեղյալ է հայտարարվել խորհրդարանի կողմից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)