Կինը հղիացել է 62 տարեկան հասակում՝ որդու մահից հետո
Այլ
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգի բնակչուհին հղիացել է 62 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը։
Տարեց կինը կորցրել է իր միակ որդուն 2025 թվականի հունվարին և որոշել է կրկին մայր դառնալ՝ անկախ ամեն ինչից։ Նա հղիացել է արտամարմնային բեղմնավորման միջոցով։ Հղի կնոջ քույրը՝ Սյաո Վեյը, պարբերաբար սոցիալական ցանցերում կիսվում է նրա կարգավիճակի մանրամասներով։
«Կարծում եմ՝ երեխան վաղաժամ կծնվի։ Նա սիրում է հարվածել իմ փորին։ Ես նկատում եմ, որ ամեն անգամ, երբ քաղցրավենիք եմ ուտում, երեխան ավելի ակտիվ է դառնում», - ասել է հղի կինը։ Նա վստահ է, որ քաղցրավենիքի նկատմամբ իր մշտական փափագը ցույց է տալիս, որ տղա է ունենալու։
Կինը հավատում է, որ երեխան իր մահացած որդու ռեինկարնացիան է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)