Խուլիո Իգլեսիասը մեղադրվում է բռնաբարության և ծեծի մեջ
Ժամանց
Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասին մեղադրանք է առաջադրվել երկու կին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հաղորդում է The Independent-ը։
Ըստ աղբյուրի՝ արտիստի դեմ մեղադրանքները ներկայացրել են Իգլեսիասի առանձնատանը աշխատող երկու կանայք։ Տուժածներից մեկը պնդել է, որ երգիչը ստիպել է իրեն սեռական հարաբերություն ունենալ, նվաստացրել և ծեծել է։ Մյուս աշխատակցուհին պնդել է անպատշաճ վարքի, վիրավորանքների, նվաստացման և ընդհանուր առմամբ անառողջ ու բռնարար միջավայրի մասին։
Երգչի ներկայացուցիչներից կամ 82-ամյա Իգլեսիասից որևէ մեկնաբանություն չի եղել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը