Թաիլանդում մերկ զբոսաշրջիկն ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել (լուսանկար)
Այլ
Թաիլանդում հանգստացող 63-ամյա բելգիացի զբոսաշրջիկը մերկ վիճակում հայտնաբերվել է հյուրանոցի պատուհանի տակ, հաղորդում է The Pattaya News-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ի առավոտյան Պատտայայի Սոյ Բուախաո փողոցում։ Ականատեսները հայտնել են, որ մերկ օտարերկրացին ընկել է հյուրանոցի յոթերորդ հարկի պատուհանից։ Տղամարդը ողջ է մնացել և օգնություն է կանչել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պարզել է, որ տուժածն ընկել է իր սենյակի պատուհանից։ Նա սկզբում ընկել է ծածկի վրա, ապա գետնին՝ ստանալով լուրջ վնասվածքներ։ Փրկարարները առաջին բուժօգնություն են ցուցաբերել և ուղևորին տեղափոխել հիվանդանոց։
Ոստիկանները ներկայումս հետաքննում են միջադեպի պատճառը։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)