Վրաստանը սեփական Թրամփի կարիքն ունի. Սաակաշվիլի
Աշխարհ
«Վրաստանը սեփական Թրամփի կարիքն ունի, և այդ դեպքում մենք ևս կարող ենք հաջողությամբ ոչնչացնել բանկերի սեփականատերերի հանցավոր սինդիկատը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես գրում է Սաակաշվիլին, «ինքը ոչ միայն Մոսկվայի և Իվանիշվիլիի, այլև Ռուխաձեի, Չխարտիշվիլիի, Գիլաուրիի և սինդիկատի մյուս բոլոր անդամների գերին է»։
«Դոնալդ Թրամփը 10%-ով սահմանափակեց ամերիկյան բանկերի վարկային քարտերից ստացված շահույթը։ Իսկ Վրաստանը ղեկավարում է ավազակ բանկիր, որը ժողովրդի հաշվին ավելի ու ավելի է հարստացնում բանկերը՝ գերշահույթ ստանալով։ Վրաստանը սեփական Թրամփի կարիքն ունի, և այդ դեպքում մենք նույնպես կարող ենք հաջողությամբ ոչնչացնել բանկերի սեփականատերերի հանցավոր սինդիկատը, և հենց այդ պատճառով էլ այս հանցագործներն այդքան վախենում են ինձանից։ Եվ հենց դրա ահամար էլ ես ոչ միայն Մոսկվայի և Իվանիշվիլիի, այլև Ռուխաձեի, Չխարտիշվիլիի, Գիլաուրիի և սինդիկատի մյուս բոլոր անդամների գերին եմ»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)